Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

․

Հունվարի 28-ին՝ ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Թ., ծնված 1980 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի (Ս․ Ն․, ծնված 1982 թ․, Ա․ Ծ․, ծնված 1980 թ․ և Կ․ Ա․, ծնված 1961 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Ա. Ծ․-ն և Կ. Ա․-ն տեղափոխվել Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածներ Ա. Ծ․-ի և Կ. Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Ն․-ինը՝ ծանր:

--00--ԱՀ