ԱՄՆ-ն պետք է անդրդվելի լինի հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

2222222222222222222222222222222222_v1.thumb_.jpg

Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը:

«Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, - Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

   
--00—ԶՀ