Մոսկվան ցավում է, որ խաղաղության հասնելու գործընթացը առանց խախտումների չի ընթանում․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

eda7370551c3aa764116f7bf7e171053_M.jpg

Մոսկվան այսուհետ ևս կաջակցի Բաքվին եւ Երևանին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում։ Այդ մասին РИА Новости - ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման անցկացման մասին որոշում կայացնելու դեպքում համապատասխան հայտարարություն կարվի Կրեմլի մամուլի ծառայության կողմից:

Գոնչարը նաև հավելել է, որ Մոսկվան ցավում է, որ խաղաղության հասնելու գործընթացը առանց խախտումների չի ընթանում։

--00—ԶՀ