Ողջունում ենք հայ զինվորականների ազատ արձակումը․ Շառլ Միշել 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

image_750x_631adfb959493.jpg

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է նախօրեին Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Ողջունում ենք Բաքվի կողմից հինգ հայ զինվորականների փոխանցումը այն բանից հետո, երբ քննարկում ունեցանք Բրյուսելում՝ օգոստոսի 31-ին։ Առաջին անգամ փոխանցումը կատարվել է երկու կողմերի կողմից։ Գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ բոլոր մարդասիրական խնդիրների լուծումը»,- ասված է Միշելի գրառման մեջ։

--00—ԶՀ