Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է նա։

«Ջերմորեն ողջունում եմ Բաքվի կողմից 10 հայ կալանավորների ազատ արձակումը, որպես Ադրբեջանի ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քննարկումների արդյունք։ Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը»,- գրել է նա։

Հիշեցնեք, որ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ զինծառայողի։

--00--ԱՀ