Սանահին կայարանի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01։49-ին, Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 02։38-ին։ Այրվել է «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան։

--00—ԼՄ