«BMW»-ում հրդեհ է բռնկվել. ջերմահարվել է մեքենայի շարժիչը, սրահը՝ մասամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

հրդեհ

Ապրիլի 26-ին՝ ժամը 09:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանեսովի փողոցի թիվ 1/2 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Սիմա Մ., ծնված 1998 թ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, մարվել՝ 09:39-ին: Ամբողջությամբ ջերմահարվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահը՝ մասամբ: