Մահապատիժը կարող է դառնալ քաղաքական զենք, ում ուզեն` գնդակահարեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Մահապատիժը կարող է դառնալ քաղաքական զենք, ում ուզեն` գնդակահարեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը։ Միսկարյանի համոզմամբ, Փաշինյանի առաջարկած ծրագրերի ու առաջնահերթությունների մասին հնարավոր կլինի խոսել, երբ նա հայտարարի, թե որ գաղափարախոսությանն է պատկանում։ Հակառակ պարագայում, ըստ Միսկարյանի՝ բոլոր ուժերն էլ խոսում են կրթության, խաղաղության և բանակաշինության մասին, բայց եթե ցույց չես տալիս, թե ինչպես պետք է հասնել այդ նպատակներին, ուրեմն զբաղված ես պոպուլիզմով և ձայն հավաքելով։

Միսկարյանի պնդմամբ, այս առումով Փաշինյանը վատ պետական գործիչ է, քանի որ նորից առաջնային է դարձրել ձևը, այլ ոչ թե բովանդակությունը, իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այն երբեք չպետք է լինի ինքնիշխանության հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ