Երևանի քաղաքապետարանը շարունակում է քաղաքի տարբեր հատվածներում դրված կանգնակների հեռացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է՝  

«Ավտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե շինվածքներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:

Տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում:
Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական:»։