Սևանա լճում մոտորանավակի շրջվելուց հետո 1 կմ լողալով ափ հասած ջրափրկարարները պարգևատրվել են 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նկար

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընդունել է Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար փ/ծ սերժանտ Արման Գևորգյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար փ/ծ մայոր Գոռ Հովհաննիսյանին, և որ նրանց պարգևատրել է պատվոգրով։

«Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը:

Ընդունել եմ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար փ/ծ սերժանտ Արման Գևորգյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի խմբի հրամանատար փ/ծ մայոր Գոռ Հովհաննիսյանին։ Ծառայողական պարտականությունների բարեխիճ կատարման և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու համար ջրափրկարարներին պարգևատրել եմ պատվոգրով։

Նման դեպքերը ևս մեկ անգամ փաստում են մեր փրկարարների պատրաստվածության բարձր ցուցիչի և հնարավոր պատահարների ժամանակ նրանց հանդեպ լիարժեք վստահություն ունենալու հնարավորության մասին»։

--00—ԼՄ