Երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ ջրափրկարարները որոնում են նրանց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Սևան-1.jpg

Մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Տեղում իրականացվում են որոնողական աշխատանքներ:

--00--ԱՀ