18-ամյա երիտասարդը անցել է Սևանա լճի լողանշաները և չի կարողացել վերադառնալ ափ․ օգնել են փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

photo_2023-07-16_18-15-58

Հուլիսի 16-ին, ժամը 15։25-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։

--00—ՅՄ