Վարչապետը, եթե կարողանար, կոնտրմիտինգ կաներ, բայց նա կորցրել է իր սոցիալական ռեսուրսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Վարչապետը, եթե կարողանար, կոնտրմիտինգ կաներ, բայց նա կորցրել է իր սոցիալական ռեսուրսը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գ․ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը, նշեց, թե իշխանությունը ծածկադմփոց է անում՝ շեղելով դեպի հարցի բարոյական կողմը։ 

Նրա կարծիքով՝ իշխանությունը կօգտվի իրավիճակից՝ լուծելով Ջհանգիրյանի հարցերը, քանի որ նա այն ֆիգուրը չէ․ Փաշինյանը նրան հաճույքով կզոհաբերի։ 

Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ ընդդիմությունը ամրապնդեց դիրքերը, ներկայումս այն ունի կայուն մարտական զանգված։ Բացի այդ, ըստ բանախոսի, ընդդիմությունը խախտեց բալանսը, թույլ իշխանությունը մնաց թույլ իշխանություն, իսկ ընդդիմությունը ճշգրտեց իր հնարավորությունների շրջանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր