Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նպատակը բլից-կրիգն էր․ չստացվեց՝ մտան դիրքային պատերազմի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նպատակը բլից-կրիգ իրականացնելն էր՝ խորանալ Արցախի տարածք, որոշակի տարածքներ վերցնել։ Բլից կրիգը չի հաջողել՝ այսօր 6-րդ օրն է և ստիպված մտել են դիրքային պատերազմի մեջ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ դիրքային պատերազմում էլ թշնամին որևէ լուրջ հաջողություն չի արձանագրել։ Որոշակի տեղաշարժեր կան՝ հօգուտ հայկական կողմին։

Հակոբյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքական դաշտում տենդենցներ են նշմարվել՝ կոնկրետ գնահատականներ են հնչում։ 

«Պատերազմի թեժ պահին երեք երկրի ղեկավարները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) հանդես եկան հայտարարությամբ։ Պետք է ուշադրություն դարձնել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հայտարարություններին։ Շատ երկար պատերազմ չի լինի։ Գեոքաղաքական շահագրգիր ուժեր կան, որ ուզում են կանգնեցնել։ Այդ պրոցեսը սկսվել է։ Ռեսուրսային պատերազմը լուրջ խնդիր է երկու կողմի համար, իսկ ուժային կենտրոնների շահառուների համար այս պատերազմը ձեռնտու չէ»,- ասել է քաղտեխնոլոգը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ