Փաշինյանը կգնա. կա և՛ ներքին և՛ արտաքին կոնսենսուս. Վիգեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Նիկոլ Փաշինյանը կհեռանա, դրա համար կա և՛ ներքին, և՛ արտաքին կոնսենսուս: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝  Փաշինյանից աշխարհաքաղաքական երկու հակադիր բևեռներ պահանջում են կողմնորոշվել, սակայն այդ դեպքում Փաշինյանը որևէ կենտրոնից հարված է ստանալու:

«Ստեղծված ներքաղաքական վիճակում ՌԴ-ն հնարավոր է միջնորդի դերով փորձի հանդես գալ, բայց չի բացառվում՝ ընդդիմությունը մերժի այդ տարբերակը: Մենք հասել ենք ներքաղաքական պայքարի հերթական և գուցե վճռական պիկին»,- ասել է քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում: