ՌԴ-ի հետաքրքրությունը Փաշինյանի նկատմամբ դեկտեմբերին զրոյական կդառնա. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տար՝ բանակցելու հնարավորությունն ուրիշին թողնելով: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց. «Պատերազմի մասին ոչ հօգուտ Նիկոլ Փաշինյանի տարբեր բացահայտումներ են այժմ լինում: Դժվար է պատկերացնել՝ պարտված ղեկավարն ինչպես է բանակցելու: Տպավորությյուն էր, թե «կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքերը» «Հանձնի՛ր Արցախը, փրկի՛ր կյանքեր» դարձավ»:

Ըստ մեր զրուցակցի՝ Փաշինյանի հույսը ներքին հենարանն է, նա լավ հասկանում է՝ որոշ ժամանակ արտաքին հենարան չի ունենալու: Ռուսաստանի հետաքրքրությունը, օրինակ, հավելում է քաղաքագետը, Փաշինյանի նկատմամբ դեկտեմբերին զրոյական կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ