Տեսակցությունից հետո նկատել են, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորի հագին այլ կոշիկներ են. 5 փաթեթ են գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News

default (1).jpg

2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են:

ԱՆ ՔԿ ծառայությունից հայտնում են, որ խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 և սև, 3,40 գրամ քաշերով զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

--00—ՀԶ