Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Ընդդիմությունն ուղղակի վախենում է Փաշինյանից, բոյկոտի ողջ նպատակը վաղն ԱԺ-ում նրա հետ չհանդիպելն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ՝ Եթե Վանաձորին վտանգ սպառնա, ինքը կգնա Վանաձոր, այդ դեպքում ընդդիմադիրները ինչի՞ չեն գնում Արցախ, քանի որ օր ու գիշեր դրա հանձնման մասին խոսողները պետք է հենց այնտեղ լինեին։ 

Դեսպանի կարծիքով սուտ է, թե Հայադտանը ձեռքերը լվացել է Արցապից,  իրականում հսկայական տնտեսական աջակցություն է ցուցաբերվում, այս տարի 300 միլիոն գումար է տրամադրել, տներ են կառուցվում, իսկ ռազմական աջակցության մասին չենք կարող խոսել, քանի որ գաղտնիք է։ 

Ըստ նրա Հայաստանը գիշեր֊ցերեկ բանակցում է հանուն արցախցիների իրավունքների, իսկ ինչ֊որ մարդիկ ասում են, թե հանձնում են, իսկ ով ասում է Հայաստանը լքել է Արցախին, իլհամալիևություն է անում։

--00--ԱՀ