Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

download.jpg

Ֆրանսիան և Իտալիան պատրաստ են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Փարիզի դիրքորոշումը տեղական թերթերից մեկի հետ զրույցում հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան կոչված է լինել Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը», - ասել է նա։

Իր հերթին համանման հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն՝ հայտարարելով, որ Հռոմը պատրաստ է հանդես գալ իբրև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր և կարծում է, որ անհրաժեշտ է Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններում ներառել միջազգային միջնորդների։

--00--ՀԶ