Մարտի 28-ից ապրիլի 3-ը ստուգայցեր են իրականացվել սննդի շղթայի 434 օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

 

gsf

Ս/թ մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետությունում գործող սննդի շղթայի 434 օբյեկտներում՝ վերահսկելու համար covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների պահպանումը:

Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

--00--ՍԳ