Ստուգայցեր են իրականացվել հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24 News

ստուգայց

Փետրվարի 8-ին և 9-ին հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել՝ վերահսկելու հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Երևանի 40 կազմակերպություններից 6-ում և Արարատի մարզի 1 օբյեկտում կազմվել են արձանագրություններ:

Մյուսներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

--00—ՄՀ