Հարությունյանի դեմ հետապնդումը դադարեցվել է․ Փաշինյանի հասցեին խոսքերը որակվել են դիրքորոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը տեղեկացրել է, որ իր դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իր դեմ։

«Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։

«Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։
Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույնն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։

Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար։

 Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։ «Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, Փաշինյանի հասցեին ապիտուլյանտ, ազգակործան պատուհաս արտահայտությունները որակվեցին որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ ծանր վիրավորանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շահեն Հարությունյանը։

--00--ՍԳ