Marvel կինոընկերության «Լուսնային ասպետ» սերիալում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Marvel կինոընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի ընթացքում գլխավոր հերոս Մարկ Սպեկտորի (ում մարմնավորում է Օսկար Այզեքը) հետ զրույցում Արթուր Հորրուն (մարմնավորում է Իթան Հոքուքը) վերջինս, մարդկության գործած չարագործությունների մասին խոսելիս, ի թիվս Ադոլֆ Հիտլերի ու Փոլ Փոթի նշում է նաև Հայոց ցեղասպանությունը: 

Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում: 

Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով: 

--00--ԱՀ