ԱՄՆ–ում գործող թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Ծիծեռնակաբերդ

ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղակայված ոչ կառավարական «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ) կազմակերպությունը, որը հիմնվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Mirror spectator–ը, հիմնադրամը:

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ MMF–ն երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։ «Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսությունների և քննարկումների են այցելել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Արդյունքում, հանձնաժողովը որոշում է կայացրել քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, և անդամերի մեծամասնությունը 2020 թվականի մարտի 7-ին կողմ է քվեարկել:

MMF-ն ստեղծվել է 2003 թվականին և կապվում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: Այն կոչված է հասարակության շրջանում բարոյական դաստիարակությանն ու մշակութային արժեքներին աջակցելո