Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

արցախ

Իսպանիայի Անդալուսիա ինքնավար համայնքի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Ինչպես հաղորդվում է, Տոռեմոլինոսի քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները։

--00--ԱՀ