Ապրիլի 6-ին Բրյուսելում կհանդիպեմ Ալիևին․ հուսամ՝ խաղաղության պայմանագրի բոլոր հարցերը կքննարկենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ իր հանդիպումը:
 

«Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:
Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել եւ համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց վարչապետը: