Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների բարձրացրած հարցերը ՄԻՊ ուշադրության կենտրոնում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

27471

Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի՝  Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը։

--00—ՀԶ