Սեմյոնովկա տանող ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, այն երկկողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

կոլաժ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին դեպի Սեմյոնովկա տանող ավտոճանապարհի 13.7-րդ կմ հատվածում տեղի է ունեցել վթար։

Վթարվել է բիտում փոխադրող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով առաջացել է բիտումի արտահոսք։

Նշված ճանապարհահատվածն այժմ երկկողմանի փակ է։

 --00—ՄՀ