ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Ֆրանսիայի, «պառկել են ԱՄՆ-ի տակ». Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Եվրամիության անդամ բոլոր երկրները, բացառությամբ թերևս Ֆրանսիայի, արդեն «պառկել են Միացյալ Նահանգների» տակ։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ 

«Մնացել է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը շարունակում է հիշեցնել Եվրամիության ռազմավարական ինքնավարության մասին։ Ոչ ոք թույլ չի տա դա իրականացնել, ԵՄ անդամ մնացած բոլոր երկրները պառկել են ամերիկացիների տակ», - ասել է նա։

--00--ՍԳ