Պուտինը, Լավրովը, Մեդվեդևը և ևս 98 պաշտոնյա պատժամիջոցների տակ են․ նրանք ԵՄ-ի սև ցուցակում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

 

տռռեգտեռգ

Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։

Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, նախագահի վարչակազմի և այլ ոլորտների ընկերությունների նկատմամբ։ 

--00--ՍԳ