Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

 

տռռեգտեռգ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Մոսկվայի հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Այսօր շատ կարեւոր է դառնում զրույցի հնարավորությունը Ուկրաինայի, Աֆղանստանի, Եմենի, Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ միջազգային ասպարեզի այլ հարցերի շուրջ»,-ասել է նա բանակցությունների սկսվելուց առաջ: «Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում միջազգային ասպարեզում, հարեւան երկրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,-ԱԳ նախարարն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:

«Մենք գնահատում ենք մեր վստահելի երկխոսությունը եւ ձեր օբյեկտիվ դիրքորոշումն այն բանի շուրջ, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում»,-պատասխանել է Լավրովը: Նա նաեւ նշել է, որ մտադիր է Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ գործողությունների հետագա համակարգումը, Մերձավոր Արեւելքի մյուս ճգնաժամերը, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ՍԳ