Հայաստան-Ադրբեջան ուղիների բացմամբ շահագրգիռ են նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն ապրել որպես լավ հարևաններ։ 

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգիռ են ոչ միայն այդ երկու պետությունները, այլև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, որոնց կարծիքը բանակցային գործընթացում նույնպես պետք է հաշվի առնվի։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սահմանային հակամարտություններին՝ Լավրովն ընդգծել է, որ միջադեպքերը ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ։ Լավրովը նաև հայտարարել է, որ Արցախյան երկրորդ պատերազմը պետք է ավարտվեր ավելի վաղ, քան ավարտվեց։ 

--00—ԼՄ