Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Զելենսկին Կիևից չի հեռացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Զելենսկի

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների վրա, հայտարարել էր, թե Զելենսկին հրատապ լքել է Կիևն ու տեղափոխվել Լվով, իսկ այնտեղից՝ Լեհաստան:

«Նախագահն աշխատում է, նախագահի գրասենյակը ևս աշխատում է, բոլորն աշխատավայրում են»,- ասել է Տիմոշենկոն Զելենսկու գրասենյակից արված տեսանյութում՝ հերքելով տարածված տեղեկությունը:

--00--ԱՀ