Զելենսկու կուսակցությունը պարտություն է կրում տեղական ընտրություններում

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Զելենսկի

«Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը աղետալի պարտություն է կրում Ուկրաինայի ՏԻՄ ընտրություններում, որի մասշտաբները ճշգրիտ կգնահատվեն ձայների հաշվարկի ավարտին: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ մեջբերելով ուկրաինական «Ստրանա» հրատարակության գլխավոր խմբագրի կարծիքը:

Երկրի խոշոր քաղաքներում Զելենսկու թիմի քաղաքապետի թեկնածուները նույնիսկ երկրորդ փուլ չեն անցել: Ըստ կուսակցական ցուցակների՝ «ժողովրդի ծառաները» երրորդ տեղում են և ցածր»:

Կիևցիների ձայների մեծ մասը ստացել է գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը՝ 19,8%: Փոքր տարբերությամբ «Ուդարին» հաջորդում է  նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխությունը»՝ ձայների 17,7%-ով:

Երրորդ տեղում է նախագահամետ «Ժողովրդի ծառան»՝ 10,2% ձայնով, չորրորդում՝ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 8,6% ձայնով:

Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Դոնբասում ընտրությունները կանցկացվեն տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուց հետո: