Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ և քննարկել սահմանային միջադեպերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

կոլաժ

Ս.թ. մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը:

--00—ՄՀ