Փաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

մակունց

««Հայաստանը ես եմ»,- շատ շուտով այսպես կասի տխրահռչակ տիկին Մակունցը, որին մատուցած հատուկ ծառայությունների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,-այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկած չկա, որ Մակունցն ապաշնորհ քաղաքական գործիչ է, ավելին՝ անգործունակ դիվանագետ։ Նրա անգրագիտության ապացույցն արտաքին քաղաքականության ձախողումներն են տարբեր մակարդակներում։ Հենց Մակունցին է Նիկոլ Փաշինյանը վստահել նախ մշակույթի նախարարության ղեկավարի պաշտոնը, այնուհետև իր խմբակցությունը։ Հայտնի է, որ Մակունցը Նիկոլի անգլերենի ուսուցչուհին է եղել, ունի միայն մեկ առավելություն՝ Նիկոլն անվերապահ հավատում է նրան։ Ահա թե ինչու է նրան ԱՄՆ ուղարկում։

Փաշինյանը որոշել է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել երկու գերտերությունների սանձազերծած կեղտոտ խաղի մեջ։

Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, այլև հարված է մեր վարկանիշին՝ որպես անկախ պետություն»,-գրել է նախկին դեսպանը։

--00—ԼՄ