Փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը հայտնաբերվել է 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի աշխատակիցները Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերել են 35 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացրել են 15 հատ տարբեր տրամաչափի զինամթերք, մաքրել 52 810 մ2 տարածք:

Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867 590 հատ և ոչնչացվել 864 094 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:

--00--ՍԳ