Ամենավատը դեռ առջևում է․ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չէր, նա վճռական էր տրամադրված․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վատթարանալ և «հոռետես» է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Այս մասին հայտնում է Be-ef-em հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի ներկայացուցչին։

«Հանրապետության նախագահն ակնկալում է, որ ամենավատը դեռ առջևում է, հաշվի առնելով, որ Պուտինի ոչ մի ասածը հուսադրող չէր, նա վճռական էր տրամադրված», - ասել է Մակրոնի վարչակազմի պաշտոնյան:

--00--ԱՀ