Հիշատակի արարողություններ մարտի 1-ին զոհված ոստիկանների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ էին։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։ Ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։ Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր վիրապում։
Հիշատակի արարողություններին, ոստիկանության զորքերի ծառայողներից բացի, մասնակցում էին նաև զոհված ոստիկանների հարազատները։

--00—ՄՀ