Վլադիմիր Պուտինը պահեստազորայինների զորակոչի հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պահեստազորի ՌԴ քաղաքացիներին 2022 թվականին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,- ասված է հրամանագրում։