Բարձր եմ գնահատել Թաթոյանի իրականացրած արհեստավարժ աշխատանքը․ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նկար

Այս օրերի կարևոր հանդիպումներից մեկը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակության հետ էր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բարձր եմ գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Արման Թաթոյանի ներդրումը, ինչպես նաև հայկական զույգ պետությունների մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների ինստիտուցիոնալ համագործակցության դերակատարությունը արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում:

Արժևորում եմ Արման Թաթոյանի իրականացրած արհեստավարժ և սրտացավ աշխատանքը հատկապես պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածներում: Վերջին շրջանում մեր համատեղ աշխատանքը նպատակաուղղված էր առաջնահերթորեն պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների բարձրաձայնմանն ու իրավունքների պաշտպանությանը:

Վստահ եմ, որ Արման Թաթոյանն իր հետագա գործունեությունը նույնպես ծավալելու է ի նպաստ մեր հայրենակիցների իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

--00—ԼՄ