Արդյո՞ք Իսրայելի ժողովուրդը հիմա կգիտակցի Ալիևին աջակցելու իր կառավարության սխալը. Արտակ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Screenshot_7

Նրանք, ովքեր աջակցեցին ադրբեջանական ցեղասպանական հարձակմանը Արցախի ժողովրդի վրա Իսրայելի զենքով և աջակցությամբ, այժմ խստորեն դատապարտում են ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Ոչ մի ագրեսիա չպետք է հավասարապես հանդուրժվի։ Արդյո՞ք Իսրայելի ժողովուրդը հիմա կգիտակցի Ալիևին աջակցելու իր կառավարության սխալը», - գրել է նա։

--00—ՅՄ