«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

 

տռռեգտեռգ

«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում: Այս մասին իր ֆեյսուքյան  էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

««Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։

Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։

Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։

Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։

Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։

ՀԳ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը քպ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս»,-    գրել է նա։

--00--ՍԳ