Մեքենան բախվել է ծառին. 41-ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

տռռեգտեռգ

Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 41-ամյա Հովհաննես Թանանյանը, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

--00--ՍԳ