Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Արագածոտնի մարզի բուժհաստատություններ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 6,  24 News

ԱՆ

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:

Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նախարարի տեղակալները  եղել են նաև Արագածոտնի մարզի Քուչակ, Շենավան և Արագած բնակավայրերում տեղակայված ամբուլատոր կազմակերպություններում, ծանոթացել առկա պայմաններին, կազմակերպչական և այլ հարցերին:

Առողջապահության ոլորտի մասնագետները ընդգծվել են առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների առաջնահերթությունը, նախանշվել անելիքները:

 --00—ՄՀ