Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նախագահ Եռաբլուր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը:

նախագահ Եռաբլուր

--00--ԱԹ