Դեկտեմբերի 20-24-ն Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 276 զանգ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

հեռախոս

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին դեկտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 276 զանգ:

Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 82 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ը։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

--00—ՄՀ