Թուրք նախարարը հայտնել է, թե որ թուրքական ավիաընկերությունը կթռչի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել է, թե շուտով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ ավիաչվերթները կվերսկվեն։ Այս մասին հայտնում է թուրքական AirTurk կայքը։

Թուրք նախարարը նշել է, թե Հայաստան թռչելու համար նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում թուրքական Pegasus ավիաընկերությունը։

Նա շեշտել է, թե հայկական կողմից եւս կա թռիչքներ իրականացնել ցանկացող ավիաընկերություն։ Մոտ ժամանակներս փոխադարձաբար կվերսկվեն ավիաչվերթները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, որոնք արդեն 2.5 տարի դադարեցված են։

--00--ԿԿ