Քաղավիացիան թուլատրել է թուրքական Pegasus Airlines-ին Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Տնտեսական

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն թույլատրել է Թուրքիայի Pegasus Airlines ավիաընկերությանը Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթներ իրականացնել։ Այս մասին 24News-ին ասաց կոմիտեի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։

«Դիմել են, հայտը ստացել ենք, ընթացակարգերն անցել են, թույլտվությունը տրամադրվել է։ Թռիչքները փետրվարի 2-ին են լինելու», - ասաց Աղաբեկյանը։ 

Թուրքական կողմից հայտնել են, որ Pegasus Airlines-ը բացել է չվերթի տոմսերի վաճառքը։ Ավիափոխադրողի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությունը կսկվի փետրվարի 2-ից։

Ավելի վաղ հայկական Flyone Armenia ավիաընկերությունից հայտնել էին, որ վերջինիս թռիչները լինելու են շաբաթական 2 անգամ։

--00--ԿԿ