Արցախցիները հունվարին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

փող

Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի 2022 թ․ հունվարին, հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Ծրագրի շահառուներն են 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձինք, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Ծրագրից չեն օգտվելու տեղահանված քաղաքացիները, քանի որ նրանց համար գործում է ֆինանսական աջակցության այլ միջոցառում՝ ՀՀ կառավարության հետ մեկտեղ:

Դրամական օգնությունը տրամադրվելու է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։

--00—ԼՄ